20.03.2014|
17:13
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» 6 մասից բաղկացած սիմֆոնիկ կանտատի հայաստանյան պրեմիերան: Սիմֆոնիկ այս ստեղծագործությունը գրված է նվագախմբի և երկու վոկալ կատարողի համար, առանձնանում է չինական յոթ քառյակների վրա հիմնված բանաստեղծական տեքստով («Սեղանի երգ երկրային վշտերի մասին», «Մենակյացը աշնանը», «Պատանեկության մասին», «Գեղեցկության մասին», «Հարբածը գարնանը», «Հրաժեշտը»):